«Հեքիաթային լիճը»․ Սևանը կրկին կանաչ է (ֆոտո)
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս Սևանա լճի ջրավազանում նկատվում է կապտականաչ ջրիմուռների ակտիվացում։ Լիճն այս տարի ևս «կանաչել է»։
Տարիներ շարունակ այս երևույթի պատճառ է նշվում կապտականաչ ջրիմուռների ակտիվացումը, ինչը հետևանք է լճի մակարդակի իջեցման, ջրի ջերմաստիճանի բարձրացման և ջրի որակի վատացման, սակայն, ինչպես ակնհայտ է պետության կողմից չեն ձեռնարկվում պատշաճ միջոցներ իրավիճակը կայունացնելու և ճիշտ կառավաման ուղղությամբ։
Լուսանկարները հրապարակել է Արտյոմ Բարսեղյան անունով օգտատերը՝ գրելով․ «Հեքիաթային լիճը»։