Արարատյան դաշտում էկոլոգիական աղետի ծավալները տարեցտարի ավելանում են

Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալը 2021 թվականին ավելացել է 21%-ով՝ 2020 թվականի համեմատությամբ:

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից իրականացնում է Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների (Ciconia ciconia) աղտոտման աղբյուրների բացահայտման աշխատանքներ: Աշխատանքնրի ծանրակշիռ բաղադրիչներից է Սպիտակ արագիլների հաշվառումը՝ աղտոտման ծավալները և մասնավորապես արեալը հասկանալու նպատակով:

2021 թվականի հաշվառման տվյալների վերլուծությունն ավարտված է: Համադրելով 2020 և 2021 թվականների հաշվառման տվյալներն՝ ունենք հետևյալ պատկերը, որ 2020 թվականի նկատմամբ 2021 թվականին աղտոտված արագիլների քանակն ավելացել է 16%-ով, իսկ աղտոտվածության արեալը՝ 21%-ով:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում էկոլոգիական աղետի ծավալները տարեցտարի ավելանում են, ինչը լուրջ մտահոգություն պետք է հանդիսանա ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ակտիվորեն աշխատում է հնարավոր աղտոտիչների բացահայտման ուղղությամբ: Լաբորատոր հետազոտությունների պատասխանը ստանալուց հետո կկարողանանք կազմել հստակ պատկեր, որից հետո հնարավոր կլինի թիրախավորել հավանական աղտոտիչներն արտանետող կառույցները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում