«Սոսու պուրակ արգելավայրը և հարակից Ներքին Հանդ գյուղն իրենց տեղում են»

Այսօր որոշ հարթակներում ակտիվորեն սկսվել է շրջանառվել տեղեկատվություն, թե ՀՀ–ը կորցրել է Ներքին Հանդ գյուղը, ինչպես նաև՝ Սոսու պուրակ կոչվող տարածքը, ինչը, սակայն, ըստ մասնագետների պնդումների՝ կեղծ տեղեկատվություն է։ Բնապահպան, ԲՀՊՏ-ների ոլորտում փորձառություն ունեցող Արսեն Գասպարյանը գրել է․ «Սոսու պուրակ պետական արգելավայրը /շուրջ 64 հա/ իր հարակից Ներքին հանդ գյուղով իրենց տեղում են: Մենք կորցրել ենք ՀՀ պետական սահմանից այն կողմ գտնվող սոսիների բնական պուրակի մի հատվածը: Հիվանդ անասունի ու իրա ընտանիքի նկարներով ու քաղաքական նպատակներով ապատեղեկատվություն տարածել, որ մի ամբողջ պահպանվող տարածք ու գյուղ ենք կորցրել անթույլատրելի է: Այո, մենք կորցրել ենք Սև լիճ պետական արգելավայրի մի մասը, կորցրել ենք բնական սոսիների պուրակի մի մասը, Շիկահող պետական արգելոցն և Արևիք ազգային պարկն էլ դարձել են սահմանամերձ իր բոլոր հետևանքներով: Այս ամենը խնդիրներ են ու շատ լուրջ, բայց գոնե սա պետք է մեզ սթափեցնի, որ փոխենք մեր վերաբերմունքը մեր բնության հրաշքների նկատմամբ ու գնահատեք դրանք»։ 

Վերոնշյալ տեղեկատվությունը հերքել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ գրելով․ «Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է։

«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

Արգելավայրում մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։ Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»։ 

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նույնպես անդրադարձել է խնդրին՝ գրելով․ «աշխարհագրություն և քարտեզ գոնե տարրական մակարդակով չիմանալն էլ է վտանգ մեր պետականությանը»,– վերջինս նաև մեջբերել է,– «Басутчайский Государственный Природный Заповедник — расположен в Зангеланском районе Азербайджана, создан указом Азербайджанского правительства от 4 июля 1974 года. Территория заповедника составляет 107 га. Основной целью создания заповедника было сохранение крупнейшей в мире рощи восточного платана, который произрастает на 93,5 % территории заповедника. Средний возраст местных платанов составляет 170 лет. Отдельные деревья-великаны, высотой 50 метров и диаметром ствола до 4 метров, имеют возраст 1200—1500 лет. Помимо платанов здесь произрастают дуб, кавказский граб, можжевельник многоплодный[3]».

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում