«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի մասով... (ֆոտո)

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը գրել է․ «Համաձայն «օդում կախված տարբեր լուրերի» արգելավայրի տարածքի մակերեսը տատանվում է 200 հա-ից մինչև 358 հա-ի սահմաններում. ընդհուպ ավելի մեծ թվեր են հնչեցվում, իհարկե որպես բարի ցանկություն....

Հարգելի հայրենակիցնե՛ր, «կողմնորոշվելու» համար, թե «որտեղով» են անցնում այդ պետական արգելավայրի սահմանները և քանի հեկտար տարածք է ամրագրված պետական արգելավայրի համար, պետք է հիմք ընդունել ՀՀ կառավարության 31.03.2011 թ-ի N 324-Ն «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը հաստատելու մասին որոշումը:

Նկարում պատկերված է վերոնշյալ ՀՀ կառավարության որոշման 2-րդ հավելվածի հատակագծի պոլիգոնը, որի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 95.99 հեկտար (որից` 21.95 հեկտարը` դամբարանադաշտ (Կուր-Արաքսյան մշակույթ)): Պոլիգոնի ներսում հստակ հատկորոշվում է տրավերտինի հանքի տարածքը (կապուտ եզրագծով, մակերեսը մոտ 6-7 հա), վերջինս արդեն «ներխուժել է» դամբարանադաշտի տարածք...

Հ.Գ.

Ժողովու՛րդ, ձեր ՀՀ ԲՆ, հիմա էլ ՇՄ նախարարների հետ չեք կարողանում «եղածի՝ 95.99 հա տարածքի» հարցը լուծել....թե բա...»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում