Ո՞րն է իսկական ձնծաղիկը․․․

Բուսական աշխարհի գիտակ Թամար Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանում է հարցին, թե ո՞րն է իսկական ձնծաղիկը:

«Ձնծաղիկ անունով մեր ֆլորայում գրանցված է Merendera լատիներեն անունով բույսը, որը շատերին հայտնի է խլոպուզ անունով:

Այն բույսը, որն անգլերեն կոչվում է Snowdrop, իսկ ռուսերեն Подснежник, Հայաստանի ֆլորայում գրանցված է որպես Ձմեռնածաղիկ:

Ձնծաղիկ անվանվող մյուս բույսը շնդեղն է, որը շատ նման է մերենդերային:

Մեծ հաշվող, ձնծաղիկ կարելի է անվանել ձյան հետ աճող բոլոր բույսերը, սակայն եթե ուզում եք լիարժեք ճիշտ լինել, ապա իսկական ձնծաղիկը, snowdrop-ը, подснежник-ը նկարի վերևի բույսն է:

Մեր ֆլորայում գրանցված է այդ բույսի երեք տեսակ, որոնցից մեկը գրանցված է միայն Տավուշում, իսկ երկուսը՝ Տավուշում և Սյունիքում: Երկուսը կարմիր գրքային են:

Մերենդերան և շնդեղը տարածված բույսեր են ու հանդիպում են համարյա բոլոր մեր գավառներում: Դրանք այն բույսերն են, որոնք անխնա հավաքվում են ու փնջերով վաճառվում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում