«Գիտե՞ք, որ․․․»․ հետաքրքիր մանրամասներ Արևելյան սոսիի մասին
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացնում հազվագյուտ բուսատեսակներից մեկի մասին։
«Գիտե՞ք, որ Արևելյան սոսին Երևանի ամենաերկարակյաց ծառատեսակներից է, (Արցախում՝ տնջրի): Ապրում է մոտ 2000 տարի: Գրանցված է Կարմիր գրքում:
Արևելյան սոսին ունի.
ձեռքի ափ հիշեցնող խոշոր տերևներ,
փշապատ, գնդաձև պտուղներ,
բարձրությունը 25-50 մետր է:
Երևանում սոսին իրեն զգում է ինչպես տանը: Ջերմասեր է, ծխակայուն, գազակայուն և փոշեդիմացկուն: Արագ է աճում: Ունի վրանաձև սաղարթ, քաղաքն ու բնակիչներին պաշտպանում է արևից: Հին ժամանակներում արևելյան սոսին սրբազան ծառ է համարվել: Այն տնկվել է վանքերի ու եկեղեցիների բակերում: Ժողովուրդն այնքան է սիրել այս ծառը, որ երեխաներին հաճախ անվանակոչել են Սոս և Սոսի...