ՀՀ-ից երրորդ երկրներ փայտանյութի արտահանումը կարգելվի
Շրջակա միջավայրի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծով նախատեսվում է. «Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով,
Ասեղնատերև տեսակներից
Սաղարթավոր տեսակներից
Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ
մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ
եզրատաշած կամ չեզրատաշած
Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած
գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և
սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած,
անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց
չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով
չմշակած, գործիքների և համանման
արտադրատեսակների համար նախատեսված
ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների
արտադրության համար օգտագործվող,
ծեղ և համանման փայտանյութ»:
Նախագծի հիմնավորմամբ ասվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։