«Նոր պատշաճ գնահատում է պետք կատարել»․ «Էլարդի» փորձագետները՝ Ամուլսարի հանքի մասին (տեսանյութ)

«Սիրելի հայրենակիցներ. երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն:

Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի:

Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը:

Ստորև, ինչպես խոստացել էի, ներկայացված է երեկվա քննարկումն ամբողջությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նշենք, որ փորձագետ Ռիկարդո Խուրին ասել է․ «Պետք է շեշտենք, որ այս ամենը պետք է հաստատվի նաև թարմացված, նոր գնահատմամբ։ Նոր գնահատում է անհրաժեշտ կատարել` պատշաճ մուտքային տվյալներով։ Պատշաճ գնահատում պետք է կատարվի, որպեսզի հաստատվի այս պնդումը»։

Վերջինս ընդգծել է, որ ըստ էության «Լիդիան»–ի առաջարկած միջոցառումները թերի են, և որպեսզի դրանք ամբողջականացվեն, հարկ է, որ դուք, ըստ էության, վերանայեք գնահատումը և նոր ՇՄԱԳ–ի մշակմամբ պատշաճ կերպով իրականացնեք նոր մեղմացման միջոցառումներ։ 

Մանրամասները՝ տեսագրության մեջ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում