Դռնփակ հանդիպում՝ Տիգրան Ավինյանի և Վալերի Մեջլումյանի միջև

«Այսօր կկայանա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպումը»,- այս մասին հայտնում է «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը: 

Վերջինս մանրամասնում է. «Ըստ իմ տեղեկությունների հանդիպումը կլինի դռնփակ:
Սպասենք հանդիպման արդյունքներին»: 

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ խնդիրների առջև է կանգնած: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն այլևս չի աշխատելու և արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք և անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ: 

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: «Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնականաբար, տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով: Պահանջներից մեկն այն է, որ գործարանը չի կարող այդ տրված նորմաների սահմաններում արտանետումներ իրականացնել և պահանջում է, որպեսզի կառավարությունն օրենքով թույլ տա իրենց 38 000 տոննա արտանետելու իրավունք, այսինքն 33 000-ից էլ բարձր»,- մեզ հետ զրույցում մանրամասնել է Օլեգ Դուլգարյանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում