Երևանի կենդանաբանական այգու «Մուզիկ» կապիկն անհույս սիրահարվել է իրեն խնամող աղջկան (ֆոտո)

Գազանանոցում մի մանդրիլ տեսակի կապիկ կա՝ Մուզիկը ։ Չգիտեմ ինչպես և ոնց է շատ փոքր տարիքում հայտնվել մեր կենդանաբանական այգում , շատ անպաշտպան վիճակում, նրան օգնել ,խնամել ,կերակրել , մեծացրել է այգու աշխատակցուհիներից մեկը։ Մեծանալով ՝ Մուրզիկն անհույս սիրահարվել է այդ աղջկան , նրանից բացի ոչ ոքի չի ընդունում։ Այդ վայրի գազանը այնպես նուրբ է փաթաթվում նրան որևէ ձևով չցավացնելու վախով, այնպես նուրբ է նրա ձեռքից վերցնում կերը և փորձում բաժին հանել նրան, որ կարելի է ժամերով տեսնել այդ տեսարանը ։ Արդեն վաղուց սեռահասուն տարիքում է , երրորդ էգն են բերում մոտը, բացարձակ ուշադրություն չի դարձնում, նույնիսկ չի մոտենում նրանց։ Ահավոր խանդոտ է , աղջկա կողքը չի հանդուրժում որևէ տղամարդու, երբ տեսնում է մեկի հետ խոսելիս ,հիստերիայի մեջ է ընկնում ,սկսում է մռնչալ ,բղավել ,ամեն կերպ խանգարել նրանց խոսակցությունը ։ Մի անգամ տեսել էր մի տղայի հետ երկար զրուցելուց , սթրեսի մեջ էր ընկել, մի քանի օր ոչինչ չէր կերել , ոչ ոքի հետ չէր շփվել , երկարատև համոզիչ աշխատանքից հետո նոր վերադարձել էր իր բնականոն կյանքին։ Աղջկա գալով ,բոլոր կապիկները պարտավոր են լռել և ոչ մի կերպ չխանգարել ,չանհանգստացնել նրան ։ Ասում են աղջկա կարճաժամկետ արձակուրդ մեկնելը իսկական ողբերգություն է նրա համար , երբ արձակուրդից վերադառնում է, 100 մետրից զգալով նրա գալուստը ,ուրախությունից մի քանի պտույտներ է կատարում վանդակում և սկսում թռվռալ։ Ոչ ոք չի պատկերացնում երբևէ նա կկապվի՞ իր ցեղակիցներից մեկի հետ ,թե այդպես էլ հավատարիմ կմնա իր մեծ սիրուն։

Նկարում ես կոպիտ խախտում եմ արել, խնդրում եմ չկրկնել արարքս այգի գնալուց , նաև նկարի միջի կապիկը Մուրզիկը չի, նրա կողմից մերժված էգն է, որին խնձոր եմ հյուրասիրում։

 

 

Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում