Ճանապարհի մի եզրին հուշարձանն է, մյուս եզրին՝ «ՀԱՄՈՎ-ՀՈՏՈՎ» աղբանոցը (ֆոտո)

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Ռուբեն Մանուկյան անունով օգտատերը՝ գրելով. «Սա Օշական գյուղի մուտքում՝ 1962 թ.-ին, ճարտարապետ Թորոսյանի ՔԱՐԵ ԳԻՐՔ հուշարձանն է, որը կառուցվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի 1600 ամյակի առթիվ:
Սա այն հուշարձանն է, որի մասին պարծանքով գրված է գրեթե բոլոր տուրիստական տեղեկատվություններում, որը գտնվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանից մոտավորապես 1-1.5 կմ հեռավորության վրա և որի կողքով անխտիր անցնում են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին այցելող բոլոր զբոսաշրջիկները, հյուրերը և մեր երկրի բոլոր դպրոցականները:

Ճանապարհի մի եզրին հուշարձանն է, մյուս եզրին՝ "ՀԱՄՈՎ-ՀՈՏՈՎ" ,"ՄԵԾ և ՇՔԵՂ" աղբանոցը:

ՋԱԱԱԱԱԱԱԱԱԱՆ!!!!!!!!!!»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում