«Ջրվեժ» անտառապարկին նվիրաբերել է բարձրակարգ հակահրդեհային տեխնիկա

«Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկին նվիրաբերել է բարձրակարգ հակահրդեհային տեխնիկա։ Միջոցառմանը ներկա են գտնվել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Բնության համաշխարհային հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանը և «Ջրվեժ» անտառապարկի տնօրեն Լևոն Գաբրիելյանը։

Հրշեջ պոմպերով հակահրդեհային ամենագնաց մեքենան կարող է հաղթահարել ամենաբարդ տեղանքներն ու կարող է կիրառվել նաև փրկարարական նպատակներով: Մեքենան կարելի է օգտագործել նաև ոռոգման նպատակներով հատկապես այն տարածքներում, որտեղ ոռոգման համակարգը բացակայում է։ Անտառապարկի աշխատակիցներին հակահրդեհային մեքենայի հետ միասին տրամադրվել է նաև համապատասխան համազգեստ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնք կօգնեն անտառապարկի պահպանության աշխատանքներին։

Նշենք, որ «Բնության համաշխարհային հիմնադրամը» մշտապես աջակցում է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ տրամադրելով տեխնիկա, նպաստելով պահպանվող տարածքների հզորացմանը, կարողությունների ընդլայնմանը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում