Գառնի Քարերի Սիմֆոնիան՝ հերթական «օբյե՞կտ» (ֆոտո)
Համացանցում տարածվել են լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչպես են Գառնիում գտնվող Քարերի սիմֆոնիա ՀՀ բնության հուշարձանի անմիջապես հարակից տարածքում շինություն կառուցում: Ակտիվ բնապահպանական հասարակությունն արդեն արձագանքել է լուսանկարներին՝ բացասական գնահատական տալով տեղի ունեցող իրարձություններին:
«Մարդ ինչքան պիտի անասուն լինի, որ ամեն սիրուն տեղում լափելու վայր սարքի ... ???
Ազգը պիտի ինչքան էշի ականջին քնած լինի, որ կամ չհասկանա իրավիճակը կամ էլ համաձայն լինի ... ??? Հիմա ինչ? Էս էլ էսենց ?»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը:
«Այստեղ միանգամից մի քանի խախտում կա: Հիմնական խախտումը հենց այս հողը սեփականաշնորհելու մեջ է: Վկայականի օրինականության մեջ է: Բացարձակ ու ակնհայտ ապօրինի գործարքի թեմա կա: Սրանով ոստիկանությունն էլ պետք է զբաղվի»,- գրել է CNF ազգային համակարգող Արման Վերմիշյանը: