Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Հայաստանում արձանագրվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը: Հայաստանի լեռնային շրջաններում՝ Ապարան, Վարդենիս, Սիսիան և այլ տարածքներ, գրանցվել է -18 -20, իսկ Արարատյան դաշտում՝ -4 -5 աստիճան: Հունվարի 29-ի հետ համեմատած օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 3-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք, Արցախ հատվածներում՝ 14-15 աստիճանով. մինչև փետրվարի 3-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-15 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում