Երևանում պատմական ռեկորդ է գրանցվել. Գագիկ Սուրենյան

«Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել»,- ,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Վերջինս հավելել է նաև. «Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թ գրանցված ռեկորդը, 12,0 աստիճանը:

Երևան Էրեբունի օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844թ-ից ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961թ գրանցված ռեկորդը, 12.5 աստիճանը:

Այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում