Ամանորի գիշերը բնական հրավառություն է սպասվում. Գագիկ Սուրենյանը նորություններ է հայտնում

«Ժողովուրդ Ամանորի գիշերը բնական հրավառություն է սպասվում, ամպրոպ, կայծակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, հունվարի 1-2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում