Հայաստանի վրա կառաջանա հզոր մթնոլորտային ճակատ. Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է. «Բարենցի ծովից եկող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -10 աստիճան է, Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +15 աստիճան։ Այս երկու օդային հոսանքները լուսադեմին Հայաստանի տարածքի վրա կբախվեն իրար, առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ»։

Նշենք, որ ավելի վաղ վերջինս հայտնել էր նաև՝ նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում