Փոթորկի հետևանքով էլեկտրասյուներն ընկել են գազատար խողովակի վրա և հրդեհ բռնկվել (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Մարզային փրկարարական վարչություն 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Սուրբ Նշան փողոցում քամու պատճառով երեք էլեկտրասյուն է տապալվել ու ընկել գազատար խողովակի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը, դադարեցրել գազամատակարարումը: Ստեփանավանից ստացված տեղեկություններով՝ քաղաքի որոշ հատված հոսանքազրկված է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում