Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +3 աստիճան. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

«Աշունը 1 ամիս ուշացումով որոշեց գալ Հայաստան: Սեպտեմբերի 27-29-ին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, և բոլոր մարզերում կտեղան անձրևներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 26-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում