Կքննարկվեն գյուղական համայնքներում Էկոտուրիզմի զարգացման հարցերը

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում մայիսի 26-28- ը Ծաղկաձորում կկազմակերպի «Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. Հիմնախնդիրները և արդի լուծման ուղիները» խորագրով սեմինար։ Այն նախատեսված է գործող և ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կայուն տուրիզմի բիզնեսի զարգացման և դեպի նշված ոլորտ ներդրումների հոսքի ակտիվացմանը, նպաստել բնության պահպանվող տարածքների անքակտելի ու կայուն զարգացմանը, խնայողաբար օգտագորմանը, աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։

Միջոցառման շրջանակներում կբարձրացվեն էկոտուրիզմի զարգացման հիմնախնդիրները, կտրվեն հնարավոր լուծման ուղիները, և կվերլուծվի համայնք-պահպանվող տարածք-տուրօպերատոր եռակողմ կապը:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ «Զբոսաշրջության կառավարման ձևեր և առաջարկություններ», «Գյուղական համայնքի զարգացման մոդելները, առավելություններն ու սահմանափակումները», «Համայնք-գործակալություն համագործակցության հիմնական քայլերը», «Պատմամշակութային վայրեր և կոթողներ, «Առաջարկվող զբոսաշրջության տեսակներ և երթուղիներ» և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում