Որքան զարգանում ու կատարելագործվում են տեխնոլոգիաները, այնքան ավելի շատ է մարդը ձգտում դեպի բնություն
Էկոտուրիզմը կարելի է համարել համեմատաբար նորաթուխ ուղղություն զոբսաշրջության ոլորտում: Վերջինիս զարգացումը պայմանավորված էր առաջին հերթին դեպի բնության համալիրներ, պահպանվող տարածքներ այցելությունների թվի աճով: Նմանատիպ վայրերին հասցվող որևէ վնաս աստիճանաբար սկսեց ստանալ լայն ռեզոնանս և հանդիսանալ հանրային մտահոգության կարևորագույն օբյեկտներից մեկը: Մյուս կողմից տուրիզմի զարգացումն ինքնին կարող է ֆինանսական միջոցների աղբյուր լինել հենց բնությունը պահպանելու և հասցվող վնասներից այն պաշտպանելու համար: Ժամանակի ընթացքում զբոսաշրջիկներին սկսեցին էլ ավելի հետաքրքրել այն վայրերը, որոնք հեռու են մեծ ու աղմկոտ քաղաքներից, որտեղ կարելի է ամբողջովին հաղորդակից դառնալ բնությանը և փորձել հանգտի բոլորովին նոր տարբերակ: Ծովային, կուրորտային հանգստին փոխարինելու եկավ ճանաչողական և ակտիվ հանգիստը:
Տարբերակվում է էկտուրիզմի մի քանի տեսակ, որոնք են՝
Գիտական – բնության ուսումնասիրություն, հետազոտւթյուններ
Ակտիվ – արշավներ, ալպինիզմ, հեծանվարշավ
Պատմական – ծանթություն տեղական ավանդույթների, մշակութային առանձնահատկությունների հետ
Ագրոտուրիզմ – հողագործության, բանջարանաբոստանային կուլտուրաների աճեցման գործի ուսուցում
Պահպանվող տարածքներ – այցելություններ արգելոցներ, ազգային պարկեր, հատուկ պահպանվող տարածքներ
Ի վերջո կարելի է ենթադրել, որ ձևավորվում է հետաքրքիր մի պարադոքս, որքան առաջ է գնում աշխարհը, զարգանում ու կատարելագործվում են տեխնոլոգիաները, այնքան ավելի շատ է մարդը ձգտում դեպի բնություն և դեպի բնության անձեռակերտ հրաշքների բացահայտման: