Հայտարարվել է Ծիր Կաթինի ճշգրիտ զանգվածը

Կանադայից աստղաֆիզիկոսները ներկայացրել են Ծիր Կաթինի զանգվածի այսօրվա դրությամբ ամենաճշգրիտ գնահատականը: Հետազոտությունը հրապարակվել է Astrophysical Journal-ում, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով The Guardian-ին:

Գալակտիկան աստղերի, սեւ անցքերի, տիեզերական փոշու եւ մուգ նյութի հետ միասին արեւից (որը մոտավորապես 333 հազար անգամ ավելի ծանր է, քան երկրագունդը) ավելի ծանր է 700 մլրդ անգամ, որոնցից մուգ նյութին բաժին է ընկնում Ծիր Կաթինի զանգվածի 88 տոկոսը:

Նոր հետազոտությունը հատուկ ուշադրություն է հատկացրել գալակտիկայում մուգ նյութի դերին եւ հաշվի է առնում աստղային կուտակման ամբողջ գրավիտացիոն զանգվածը, որի տրամագիծը 100-120 հազար լուսային տարու է հասնում:

Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, թե Ծիր Կաթինը արեւից տրիլիոն անգամ ավելի ծանր է: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գալակտիկան արեւային 300 մլրդ զանգվածով ավելի թեթեւ է: Գիտնականները շարունակում են ճշտել աստղային կուտակման զանգվածը:

Ծիր Կաթին պարույրաձեւ գալակտիկան կենտրոնում գերծանր Աղեղնավոր Ա* սեւ անցք է պարունակում: Նրա խոշորագույն ուղեկիցը թզուկ SagDEG գալակտիկան է: Չորս հազար միլիարդ տարի անց Ծիր Կաթինը կմիաձուլվի Անդրոմեդայի Միգամածության հետ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում