Ֆլորիդայում հսկայական ալիգատորը գոլֆի դաշտում է հայտնվել

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում հսկայական ալիգատորը հայտնվել է գոլֆի դաշտում՝ սարսափեցնելով խաղացողներին: Պատահարի տեսագրությունը հրապարակվել է Golf.com կեղծանվամբ օգտատիրոջ YouTube-ի ալիքում:

Երկու օրվա ընթացքում հոլովակն ավելի քան 450 հազար դիտում է ունեցել:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են դեպքը նկարահանած գոլֆ խաղացող կանայք ցնցվում հսկայական չափսերով կենդանուն տեսնելիս: Ըստ The Telegraph-ի, ալիգատորի երկարությունը 4.5 մետրի է հասնում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում