Գյուղատնտեսության նախարարությունում քննարկել են Անտառային օրենսգրքի փոփոխությունները
![](https://econews.am/disk/13-05-16/fb225940427f9d6e7e1526bcc1a13f01.jpg)
Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել էր հանդիպում` ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի կողմից ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը։
Քննարկմանը ներկա էին Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ:
Մինչ այս հանդիպումը օրենքի նախագիծը քննարկվել էր Դիլիջանում անցկացված աշխատանքային քննարկման ժամանակ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքներն ու տեսակետները օրենքի նախագծի վերաբերյալ: Նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացավ ներկայացրած առաջարկություններին և բարձրացված հարցերին: Որոշվեց շարունակել քննարկումները մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և արդյունքները ներկայացնել ՀՀ վարչապետին` խնդրին իրավական ճիշտ լուծում տալու նպատակով։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի ներկայացրած ՀՀ անտառային օրենսգրքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններին, որով թույլատրվում է անտառում կառուցապատում իրականացնել, եւ հանվում է անտառային տոմս հասկացությունը: Օրինագծերն այժմ ՀՀ Ազգային ժողովում են:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/22-07-22/85f65b570206cf9b00c3b698515da7b4.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/29-10-21/1c81289bda1f5b63a9b67b5a1ab72e36.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/03-06-21/f96e19724f7d3f5310c38ea8996f82f2.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-04-21/703e3a57ef0ebb6d9b9b1bfc457e1ac6.jpg&w=300&h=200)