Հայաստանում կանցկացվի էկոտուրիզմի առաջին փառատոնը

Հունիսի 4-5-ը «Ջերմուկի զարգացման կենտրոն» և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանում էկոտուրիզմի առաջին փառատոնը։

Այս մասին econews.am-ը զրուցել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանի հետ.

«Փառատոնը նախատեսում ենք կազմակերպել Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքում։ Մեր հիմնական նպատակն է տեղի ռեսուրսները զարգացնելով՝  հնարավորություն տալ գյուղացիներին հասկանալու, որ որ իրենց շրջակա միջավայրի պահպանությամբ ավելի շատ եկամուտ կարող են ստանալ, քան դրա ոչնչացմամբ, հասնել Գոմք գյուղի զբոսաշրջային հնարավորությունների հանրայնացմանը։ Հիմնական գաղափարային հենքը սա, որի վրա ցանկանում ենք կառուցել փառատոնը։ 

Փառատոնին մասնակցել կարող են բոլորը՝ առանց սահմանափակման, պարզապես պետք է լրացնել օնլայն հայտը: ՀԿ նախագահի խոսքով՝ դա արվում է, որպեսզի կազմակերպիչները կարողանան ճիշտ կառավարել տրանսպորտային հոսքը, կեցության և սննդի հարցերը.

«Կան մեկ և երկու օրանոց տուրերի տարբերակներ։ Օնլայն գրանցաթերթիկում նշված են մի շարք միջոցառումներ, և գրանցվողը հնարավորություն ունի ընտրելու, թե որոնց է ցանկանում մասնակցել։ Ծառայություններիմի մասը վճարովի է, մյուս մասն՝ անվճար, Բանականաբար, այն մարդիկ, ովքեր Երևանից են միանալու, նրանց տրանսպորտային տեղափոխությունը վճար է ենթադրում։ Մեկ օրանոց տուրն արժե 6 հազար դրամ, որը ներառում է տեղափոխություն, քայլարշավ, ժայռամագլցում և մի շարք այլ ծառայություններ։ Իսկ փառատոնին մասնակցությունն անվճար է, ցանկացած մարդ կարող է մասնակցել, մենք գյուղ մտնողներից որևէ գումար չենք վերցնելու»։

ՀԿ նախագահի խոսքով՝ փառատոնի կազմակերպումը շարունակական բնույթ է կրելու.

«Այս պահին մենք քննարման փուլում ենք, փորձում ենք ռեսուրսները զարգացնել։ Կարծում եմ՝ փառատոնի ավարտին կհասկանանք՝ արդյոք իրականացրեցինք մեր առջև դրված նպատակները, և արդեն պարզ կլինի՝ հաջորդ փառատոնը կանցկացվի Գոմքու՞մ թե՞ Հայաստանի մեկ այլ վայրում»։

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում