Կառավարությունը ոչինչ չի անում Թեղուտը փրկելու համար. սփյուռքահայ ակտիվիստներ
Մի խումբ ամերիկահայ բնապահպան-ակտիվիստներ բողոքի ցույց էին կազմակերպել ԱՄՆ-ի Բունբերգ քաղաքի հայկական եկեղեցու դիմաց, որտեղ կիրակի օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել էր Հարավային Կալիֆորնիայի ամերիկահայ համայնքի հետ: Բնապահպանները բողոքում էին Հայաստանում կաշառակերության և հանքարդյունաբերության դեմ: Այս մասին հայտնում է ianyanmag.com կայքը:
Ակտիվիստները ունեին պաստառներ «Հայաստանը հանք չէ» և «Հայաստանը վաճառքի համար չէ» նշանագրերով, ինչպես նաև հայ տարբեր օլիգարխների նկարներով:
Այդ նույն ժամանակ Լոս Անջելեսում էր գտնում հայ բնապահպան-ակտիվիստ Եղյա Ներսիսյանը:
ՀՀ վարչապետը հանդիպում է ակտիվիստների հետ, որը շատ ուրախ էր,որ հայաստանյան բնապահպանական խնդիրները մեծ արձագանք են գտնում Հայսաստանում, ինչպես նաև սփյուռքում:
«Կարժում եմ` ժամանակն է, որ մենք այլևս թույլ չտանք վնասել մեր ջուրը կամ հողը: Արդյոք դրա համար մենք կռվեցինք մեր երկրի ազատության համար, որպեսզի մի քանիսը դառնան միլիոնատերեր, իսկ մյուսները թունավորվեն»,- ասել է Haikproject պետական ոչ առևտրային կազմաեկրպության համահիմնադիր Արթուր Պողոսյանը:
Բողոքը կազմակերպվել է Հայաստանի համար շատ կարևոր ժամանակ, երբ երկիրը կանգնած է էկոլոգիական մեծ վտանգի առջև: Հանքարդյունաբերությունը, որը հիմնականում ղեկավարում են օտարերկրացիները կամ պարլամենտի անդամները, վտանգում է երկրի կենսաբազմազանությունը, ինչպես նաև մեծ վնաս հասցնում մարդկանց առողջությունը:
«Նրանք գայլեր են: Նրանք ուտում են Հայաստանը և խմում նրա արյունը»,- ասել է բողոքի մասնակիցներից մեկը:
«Այս բողոքը Հայաստանի կառավարության դեմ է, որը ոչինչ չի անում Թեղուտը պահապանելու համար: Այն ոչ մի ազդեցություն չի ունենա այսօր կամ վաղը, բայց որոշ ժամանակ անց, այնպիսի փոքր պետության համար, ինչպիսին է Հայաստանը, այն կործանարար կլինի»,- ասել է բողոքի մասնակից Կարեն Կարսլյանը:
[gallery] Աղբյուրը` ianyanmag.com Econews.am