Բնական ռեսուրսներ և բնական պայմաններ

Բնական ռեսուրսներ: Ընդհանրապես ռեսուրս է այն ամենը, ինչը մարդկանց  նյութական  ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր  և նախադրյալ է: Այդպիսի  աղբյուր ու նախադրյալ  են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օդտակար հանածոնոները, անտառի  հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը: Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են,որոնք օգտագործվում են  կամ կարող են օգտագործվել  որպես աշխատանքի  առարկա ու գործիք (արտարության միջոց) և սպառման առարկա:

Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է: Դա  նշանակում է, որ  ներկայումս  օգտագործման  ենթակա բնության  տարրերն ու երևույթները միշտ չէ, որ ռեսուրս են եղել: Դրանք  այդպիսին դարձել են մարդկային հասարակության պատմական զարգացման շնորհիվ: Սկզբնական շրջանում մարդու համար ռեսուրս են ծառայել  բնության պատրաստի բարիքները` հատապտուղները,  որսի կենդանիները, ավելի ուշ` մետաղային հանքատեսակները , քարածուխը, նավթը, գետերի անկման էներգիան: Այդ երևույթը  ինտենսիվ է զարգացել հատկապես վերջին հարյուրամյակների ընթացքում: Դատեցեք ինքներդ. Երկաթե դարում  մարդը կարողանում էր  բնությունից կորզել  և օգտագործել ընդամենը  մի քանի քիմիական տարր, 18-րդ դարում` 30, 19-րդ դարում` 50, իսկ 20-րդ դարում` արդեն ավելի քան 9o: Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումը սպառվողների և չսպառվողերի: Չսպառվող բնական ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության էներգիան: Մնացած  բոլորը ռեսուրսները սպառվող են: Բայց  դրանց  մեջ տարբերում  են  այնպիսիները, որոնք որոշակի ժամանակաշրջանում վերականգնվում են, և անպիսիները, որոնք չեն վերականգնվում և օգտագործելու դեպքում կարող են սպառվել ամբողջովին, օրինակ` օգտակար հանածոները: Վերականգնվող ռեսուրսներ են, օրինակ, բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները:  Դրանք այն ռեսուրսներն են, որոնք գոյանում են  նյութի շրջապտույտի շնորհիվ և ունեն ցիկլային զարգացում: Բուսական և կենդանական ռեսուրսները  վերականգնվում են  նյութի կենսաբանական  շրջապտույտի, իսկ ջրային ռեսուրսները` ջրի շրջապտույտի շնորհիվ: Կարևոր նշանակություն ունի  բնական  ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման: Առանձնացնում են ռեսուրսների հետևյալ խմբերը` հանքային (հանածո), ջրային, հողային, կենսաբանական, կլիմայական: Այդ ռեսուրսները տարբերվում են նաև ոչ միայն ծագումով, այլև գլխավոր ֆիզիկաքիմիական հատկանիշներով և այն դերով ու տեղով,  որ ունեն աշխարհագրական  միջավայրում և մարդու կյանքում: Բնական ռեսուրսները դասակարգվում են նաև`  ըստ օգտագործման եղանակի: Առանձնացնում են երկու խումբ, առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց և  երկրորդ`սպառման առարկա: Անհամեմատ սահմանափակ են սպառման առարկա հանդիսացող ռեսուրսները, դրանք  սննդի մեջ օգտագործվող ռեսուրսներն են` խմելու ջուրը, ձկները, որսի մսատու կենդանիները, սկերը, վայրի հատապտուղները, հանքային ջուրը: Մեկ այլ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարկելիի և անփոխարկելիի:  Օրինակ` մարկանց,  կենդանիների  ու բույսերի  շնչառության համար անփոխարինելի է  մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: Փոխարկելի ռեսուրսներից է  մետաղը (կարող է փոխարինվել պլաստմասսայով, ձուլածո քարով), փայտանյութը (պլաստիկայով), բնական կաշին ու մորթին  (արհեստական կաշվով ու մորթով), բնական թելերը (արհեստական թելերով):   Տեքստը` ըստ "Բնօգտագործում և բնապահպանություն" դասագրքի
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում