Սևանա լճի մակարդակը բարձրացել է

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2021 թվականի փետրվարի 1-ից 7-ի դրությամբ։ 

Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում` Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.392մլն մ³, իսկ հունվարի 1-ից փետրվարի 7-ը ներառյալ՝ 13.177մլն մ³:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում