«Հայաստանում բնական աղետների հաճախականությունը զգալիորեն աճել է»․ Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրություն

2020 թվականի հունիս ամսին հրապարակվել է Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրությունը, որի ՄԱԿ ԿՓՇԿ-ի ազգային համակարգողը նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար ներկայացնում է հաղորդագրության ուշագրավ դրվագները։ 

Կլիմայի փոփոխության խոցելիության գնահատում և հարմարվողականության միջոցառումներ գլխում ներկայացվում է կլիմայի դիտարկվող փոփոխությունը Հայաստանում։ 

Օդի ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների փոփոխության միտումները

Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունները գնահատվել են տարբեր ժամանակաշրջանների համար, որոնց
արդյունքներն օգտագործվել են կլիմայի փոփոխության մասին Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ ազգային հաղորդագրություններում: Արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում հանրապետությունում նկատվել է տարեկան միջին ջերմաստիճանի զգալի աճ 1961-1990թթ. միջինի (5.50С) նկատմամբ, (Աղյուսակ 5-1, Նկար 5-1), ընդ որում՝ 1929-1996թթ. ընթացքում տարեկան միջին ջերմաստիճանն աճել է 0․40 C-ով, 1929-2007թթ.` 0․850C-ով, 1929-2012թթ.` 1․030C-ով, իսկ 1929-2016թթ. աճը կազմել է 1․230 C:

Ինչպես երևում է Նկար 5-1-ից, 1994-2016թթ. տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները 1961-1990թթ. միջին արժեքի (5․50C) նկատմամբ եղել են հիմնականում դրական (բացառությամբ 2011թ.): 2010թ. Հայաստանում եղել է ամենատաքը, իսկ 1998թ. և 1966թ.՝ հաջորդ ամենատաք տարիները դիտարկումների ողջ ժամանակաշրջանում․շեղումները նորմայից կազմել են համապատասխանաբար 2․70C, 2․00C և 1․90C, իսկ 2014թ. և 2015թ.՝ 1․50C: 2011թ. հուլիսի 31-ին Մեղրիում գրանցվել է 43․70C, որը Հայաստանի բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար. այն գերազանցել է նախկինում դիտվածը 0․70C-ով:

Տարվա տարբեր սեզոններին օդի ջերմաստիճանի փոփոխություններն ունեն տարբեր միտումներ: 1966-2016թթ. ժամանակահատվածում ամառային միջին ջերմաստիճանը բարձրացել է շուրջ 1․30C-ով, ընդ որում` վերջին հարյուրամյակում էքստրեմալ տաք ամառները Հայաստանում դիտվել են վերջին 20 տարիների ընթացքում (2000թ․, 2010թ․, 2015թ․) (Նկար 5-2ա): Ձմեռային ջերմաստիճանների փոփոխություններն ունեն լիովին այլ
պատկեր․ ջերմաստիճանի բարձրացման միտումը շատ աննշան է` 0․40C (Նկար 5-
2բ): Էքստրեմալ տաք ձմեռներ դիտվել են 1966թ․ և 2010թ., իսկ էքստրեմալ ցուրտ ձմեռ՝ 1972թ.: 1935թ. սկսած տարբեր ժամանակահատվածների համար գումարային տեղումների քանակի փոփոխության գնահատականների համեմատությունը ցույց է տալիս, որ տեղումների նվազման միտումը պահպանվում է (Աղյուսակ 5-1): 1935-1996թթ. ընթացքում դիտվել է տարեկան տեղումների միջին քանակի նվազում 6%-
ով, իսկ 1935-2016թթ. ընթացքում` մոտ 9%-ով (Նկար 5-3):

1935-2016թթ. ՀՀ տարածքի գումարային տեղումների տարեկան միջին արժեքը կազմում է 558 մմ կամ նորմայի (592 մմ) 94%-ը: Տեղումների փոփոխության տարածական բաշխվածությունը բավականին անկանոն է: 1935-2016թթ. ընթացքում երկրի հյուսիսային (Վանաձոր, Ստեփանավան), հարավային (Մեղրի) և կենտրոնական (Արարատյան դաշտ) շրջաններում կլիման դարձել է ավելի չորային, իսկ Շիրակի դաշտում, Սևանա լճի ավազանում, Ապարան-Հրազդան շրջաններում տեղումների քանակն ավելացել է:

Մթնոլորտի շրջանառության փոփոխության միտումները․ 

Կլիմայի ձևավորման գլխավոր գործոններից է մթնոլորտի շրջանառությունը, որը Հայաստանի տարածքում արտահայտվում է մերձարևադարձային գոտուն հատուկ արևմտյան օդային հոսանքների ազդեցությամբ: Կլիմայի գլոբալ փոփոխության արդյունքում մթնոլորտում տեղի է ունենում ընդհանուր շրջանառության պրոցեսների փոփոխություն: Վերջին ժամանակներում մթնոլորտային գլոբալ շրջանառության փոփոխությունների հետևանքով աճել են կլիմայական ռիսկերը և վտանգավոր օդերևութաբանական երևույթների հաճախականությունը: Այդ նպատակով 2008-2016թթ. ուսումնասիրվել են տարածաշրջանային թերմոբարիկ դաշտերը՝ օրական, ամսական և տարեկան կտրվածքներով, և առանձնացվել են 14 տիպի պրոցեսներ, որոնցով պայմանավորվում է Հայաստանի կլիման: ՀՀ տարածք ցիկլոնների ներթափանցումը հիմնականում տեղի է ունենում Միջերկրական ծովից, Փոքր Ասիայի շրջաններից, Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններից, երբեմն էլ` Աֆրիկայի հյուսիս-արևելքից: Ցիկլոնների անցման ընթացքում ավելանում է ամպամածությունը, դիտվում է քամու ուժգնացում` հասնելով 25-30մ/վ արագության: Տարվա ցուրտ կեսին ցիկլոնների անցումն ուղեկցվում է ձյան առատ տեղումներով, մառախուղներով, մերկասառույցներով, իսկ տարվա տաք կեսին` անձրևներով, ամպրոպներով, երբեմն նաև կարկուտով: Օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները (ցուրտ ալիքներ) առավել հաճախ պայմանավորված են արևմուտքից և հյուսիսարևմուտքից ՀՀ տարածք տեղաշարժվող անտիցիկլոնների կատարների հետ՝ կապված ցուրտ մթնոլորտային ճակատների ներխուժումներով:

Հարավային ցիկլոնի ելքը Հայաստանի տարածք ուղեկցվում է ամպրոպներով, հորդառատ տեղումներով և հարավային քամիների ուժգնացմամբ: 1948-2016թթ. ընթացքում հարավային ցիկլոնների ներթափանցման դեպքերի միջին արժեքը գրեթե մնացել է անփոփոխ: Ջերմային դեպրեսիայի դեպքերի թիվն աճել է 20․6- ով (128․8%-ով), ուստի հաճախացել է բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով ամառների կրկնելիությունը: Ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունները, ձմռանը դիտվող ուժեղ սառնամանիքները, ուժեղ քամիները հիմնականում պայմանավորված են
սկանդինավյան և արևմտաեվրոպական անտիցիկլոնի հետ, որի հաճախականությունն աճել է համապատասխանաբար 80%-ով և 153․8%-ով, ինչը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում աճել է նաև դրանով պայմանավորված վտանգավոր օդերևութաբանական երևույթների կրկնելիությունը: Իրանական անտիցիկլոնի ձևավորման դեպքերի թիվը Հայաստանի տարածքում ավելացել է շուրջ 71․4%-ով, և դրանով պայմանավորված աճել է ջերմային ալիքների կրկնելիությունը: Թույլ արտահայտված կայուն ճնշման դաշտը չի
հանգեցնում Հայաստանի տարածքում որևէ վտանգավոր օդերևութաբանական երևույթի առաջացմանը: Այդ մթնոլորտային իրավիճակի դեպքերի թիվը դիտված ժամանակահատվածում նվազել է 15%-ով: 

Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներ․

Վերջին տասնամյակներում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով բնական աղետների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել է, փոփոխվել են նաև մինչ այժմ ընդունված այդ երևույթները բնորոշող սահմանային արժեքները: Վտանգավոր օդերևութաբանական երևույթների փոփոխության միտումները բացահայտելու համար վերլուծվել է 1975-2016թթ. ընթացքում Հայաստանի տարածքում առավել հաճախ դիտվող վտանգավոր երևույթների՝ ցրտահարության (գյուղատնտեսական կուլտուրաների վեգետացիոն շրջանում օդի և/կամ հողի մակերևույթի ջերմաստիճանի նվազում 00 C-ից
ցածր), կարկտահարության (20 մմ և ավել տրամագծով), ուժեղ քամիների (25 մ/վ և ավել արագությամբ) և հորդառատ տեղումների (30 մմ և ավելի մինչև 1 ժամվա ընթացքում) դինամիկան:

ԱՀ-3-ում քննարկվել են նշված վտանգավոր երևույթների փոփոխությունները 1980-2011թթ. համար՝ օգտագործելով յուրաքանչյուր վտանգավոր երևույթի համար շուրջ 7-10 տարբեր օդերևութաբանական կայանների տվյալներ: Այս աշխատանքում օգտագործվել են 20 օդերևութաբանական կայանի դիտարկումների տվյալները: ՀՀ տարածքում 1975- 016թթ. ընթացքում դիտված վտանգավոր երևույթների գումարային դեպքերի քանակը 1961-1990թթ․ միջինի (168 դեպք) նկատմամբ աճել է շուրջ 40 դեպքով, ինչը կազմում է բազմամյա միջին արժեքի 23․5%-ը (Նկար 5-4): Կարկուտով առավել դեպքերի թիվը դիտվել է Շիրակի դաշտում, հորդառատ տեղումներով` Տաշիրի և Իջևանի շրջաններում, ցրտահարությունը` Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքի ցածրադիր շրջաններում երաշտները դիտվում են, գրեթե յուրաքանչյուր տարի, իսկ նախալեռնային շրջաններում երաշտների կրկնելիությունը կազմում է շուրջ 50%: Ըստ երաշտի ինդեքսների, ուժեղ և շատ ուժեղ երաշտների թիվը 2000- 2017թթ. ընթացքում 1961-1990թթ․ միջինի (87) նկատմամբ աճել է 33 օրով: Ըստ գոտիականության տեղակայված օդերևութաբանական կայանների, երաշտների գնահատման արդյունքներից երևում է, որ վերջին տարիներին երաշտային գոտու վերին սահմանը ընդլայնվել է՝ ընդգրկելով լեռնային շրջանները, ինչպես նաև դիտվել է երաշտի սկսման առավել վաղ ժամկետներ:

Կլիմայական էքստրեմումների ինդեքսներ

Կլիմայական էքստրեմալ երևույթների հաճախականության աճը կլիմայի փոփոխության հիմնական դրսևորումներից է: Հայաստանի ողջ տարածքի համար, ըստ գործող 45 օդերևութաբանական կայանի տվյալների, գնահատվել են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից առաջարկված թվով շուրջ 27 ինդեքս՝ 1935-2016թթ. ժամանակահատվածի համար, որոնք կարող են կիրառվել մի շարք ոլորտներում` առողջապահություն, գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսներ և այլն: 

Ինդեքսները հաշվարկվել են յուրաքանչյուր կայանի համար՝ ըստ իրենց դիտարկումների տվյալների շարքերի: Ամառային օրերի թիվը (Tmax>25°C) դիտարկվող ժամանակահատվածի (1935- 2016թթ.) ընթացքում ավելացել է բոլոր բարձրությունների վրա, իսկ էականորեն ավելացել է 1000-1500 մ բարձրությունների վրա (4․3 օրով/10 տարի), տրոպիկական գիշերների քանակի ավելացումը մեծ է մինչև 800 մ գոտում՝ 2․2 օր/10 տարի: Ցուրտ օրերի թիվը նույն ժամանակաշրջանում նվազել է 1․4-3․5 օրով/10 տարի, իսկ սառնամանիքային օրերի քանակը կրճատվել է 0․4-2․3 օրով/10 տարի:

Ջերմային ալիքների տևողությունը համապատասխանաբար աճել է 2․0-7․6 օրով, մինչդեռ ցուրտ ալիքները մինչև 2000 մ բարձրությունների վրա կրճատվել են 0․7-1․4 օրով/10 տարի, իսկ 2000 մ-ից բարձր՝ ավելացել են 1 օրով/10 տարի: Ըստ բարձրությունների գնահատվել են նաև կլիմայական էքստրեմալ պայմանները բնութագրող հետևյալ գործակիցները` հաջորդական չոր օրերի թիվը, խոնավ օրերի թիվը, անձրևազուրկ ժամանակաշրջանի տևողությունը: Հաջորդական չոր օրերի թիվը դիտարկվող ժամանակահատվածում՝ 1935-2016թթ., ավելացել է 0․3-1․6 օրով/10 տարի, առատ
տեղումներով օրերի քանակը (R10mm) մինչև 2000 մ բարձրություններում ավելացել է 0․7 օրով, իսկ 2000 մ-ից բարձր՝ նվազել 1 օրով/10 տարի:

1 մմ-ից պակաս տեղումներով հաջորդական օրերի քանակի (CDD) և 250 C-ից բարձր ջերմաստիճանով օրերի քանակի (SU25) ինդեքսները գնահատվել են Հայաստանի բոլոր օդերևութաբանական կայանների համար` օգտագործելով 1935- 2016թթ. տվյալները: Ստացված արդյունքները քարտեզագրվել են (Նկար 5-5): Երևան, Վանաձոր և Գյումրի կայանների կլիմայական ինդեքսների վերլուծությունը դիտարկումների ողջ ժամանակահատվածի համար ցույց է տվել ինդեքսների աճի և նվազման միտումներ և քանակական փոփոխություններ:

Երևանում, ըստ 1966-2017թթ. մայիսհոկտեմբեր ամիսների տվյալների, տաք ալիքների դեպքերի թիվը 52 տարվա ընթացքում աճել է 3.4 դեպքով, իսկ համապատասխան օրերի թիվը՝ 17.6 օրով: Ջերմային ինդեքսի հաշվարկի արդյունքում բացահայտվել է, որ էքստրեմալ ջերմային ինդեքսներով օրերի թիվը Երևանում 1991-2015թթ․ ընթացքում էականորեն աճել է` 1966-1990թթ․ ժամանակահատվածի նկատմամբ, իսկ վտանգավոր օրերի ընդհանուր թիվը վերջին 25 տարիների ընթացքում աճել է 20%-ով: Ինչ վերաբերում է խոնավության ինդեքսին, 1991-2015թթ. ժամանակաշրջանում գրանցված ընդհանուր կոմֆորտային օրերի թիվը 1966-1990թթ. ժամանակահատվածի համեմատ պակասել է 30%-ով: Որոշ դիսկոմֆորտայնությամբ օրերի թիվը 1991-2015թթ. ընթացքում 1966-
1990թթ. համեմատ աճել է 46%-ով: Մեծ դիսկոմֆորտայնությամբ բնորոշ օրերի
թիվը նույն ժամանակահատվածում 1966- 1990թթ. համեմատությամբ (ընդհանուր՝
60 դեպք) աճել է 251 դեպքով՝ 418%-ով: 250C-ից բարձր ջերմաստիճանների միջին արժեքներով (SU25 Tmax>250C) օրերի թիվն էականորեն ավելացել է Վանաձորում, Գյումրիում և Երևանում՝ համապատասխանաբար 45, 44 և 27 օրով (կազմելով Վանաձորում՝ 50, Գյումրիում՝ 72 և Երևանում՝ 122 օր): Սառնամանիքային օրերն ունեն հակադիր պատկերը. այստեղ առավելագույն նվազում դիտվում է Գյումրիում և Վանաձորում՝ համապատասխանաբար 18 և 15 օրով, իսկ Երևանում` 8 օրով: Երևանում և Վանաձորում նկատվում է չոր օրերի նվազում` 9 և 2 օրով, իսկ Գյումրիում՝ աննշան ավելացում: Վեգետացիոն ժամանակաշրջանի տևողության ավելացում նկատվում է Վանաձորում՝ 22, Գյումրիում՝ 13 և Երևանում 9 օրով, ինչը համապատասխանում է
ամառային օրերի քանակին՝ պայմանավորված ջերմային ռեժիմով: Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ 1935-2016թթ. ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում վերոնշյալ ինդեքսներն ունեն ավելացման միտումներ: Այս ինդեքսները շատ բնութագրական են երաշտների կրկնելիության ավելացմանը, որոնք իրենց հերթին պայմանավորված են ջերմային դեպրեսիայով:

 

Շարունակությունը՝ հաջորդ հրապարակմամբ։  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում