Անձրև, ամպրոպ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում