Գիշերային այս ցրտերն էականորեն կմեղմվեն. Գագիկ Սուրենյան

«Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Ընդհանուր առմամբ հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,- այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Հանրապետության տարածքում՝ հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում