Հոկտեմբեր ամսին Հայաստանի գետերում գրանցվել է ծանր մետաղների պարունակության ավելացում

«Մակերևութային ջրերի աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, արոմատիկ ածխաջրածիններով, ծանր մետաղներով (մոլիբդեն, մանգան, կադմիում, պղինձ, ցինկ և այլն), որոնք վատթարացնում են ջրի որակը»,- այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Ծանր մետաղները պատկանում են բնության մեջ դժվար քայքայվող նյութերի խմբին: Մեր երկրում ծանր մետաղներով հատկապես աղտոտված են Ախթալա, Շնող, Դեբեդ, Ողջի, Աճանան (Նորաշենիկ) և Կարճևան գետերը: Նշված գետերի ջրի որակը հիմնականում գնահատվում է 5-րդ դասի՝ «վատ» որակի: Սեպտեմբեր ամսվա համեմատ հոկտեմբերին Ախթալա, Դեբեդ և Կարճևան գետերում դիտվում է պղնձի պարունակության ավելացում: Մոլիբդենի պարունակությունը հոկտեմբերին ավելանում է միայն Կարճևան գետի գետաբերանում»։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Բացի այդ, վերոնշյալ գետերի մեծամասնությունը մշտապես ենթարկվել են ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում տնտեսվարողների գործունեության ազդեցությանը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում