Երկնագույն ալկոնը և Կովկասյան հովազը՝ 2019 թվականի խորհրդանիշներ

Այսօր շրջակա միջավայրի նախարարության և ՀայՓոստի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել նամականիշի մարում՝ նվիրված 2019 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության հռչակած Կովկասյան ընձառյուծի տարվան և 2019 թվականին՝ Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից կազմակերպված հասարակական հարցման արդյունքում «Տարվա թռչուն» կոչմանն արժանացած Երկնագույն ալկոնին։

Միջոցառմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում