Սպասվում է անձրև և ամպրոպ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 26-ի ցերեկը, 27-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 26-29-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում