Նախարարությունը Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման հրավեր է իրականացնում
![](https://econews.am/disk/05-08-19/295da1577f86f507e9accb7d885f3e64.jpg)
Շրջակա միջավայրի նախարարությանունը կարիքների համար Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների ձեռքբերման հրավեր է իրականացնում: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ մինչ այս տարի պաշարների հաշվառման աշխատանքները մրցույթի արդյունքում կատարել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը: Այդ ծառայությունների համար Նախարարությունն ամեն տարի ինստիտուտին է վճարել 7.6 միլիոն դրամ:
Այս տարի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով կառավարության կողմից նշված կենտրոնին Սևանա լճում ձկների և խեցգետնի պաշարներն ուսումնասիրելու մրցույթ չհայտարարելու մասին:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/786b902b2385c0c7c3916d1343a6f8b5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/09-11-22/3d4a5938f6b5c51ac6f85c10acedc877.jpg&w=300&h=200)