Արագիլների աղտոտման աղբյուրը կարծես հայտնաբերվել է. իրականացվում են մաքրման աշխատանքներ (ֆոտո)

«Այս պահին իրականացվում են արագիլների աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտրում, պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ»,- այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում բազմաթիվ արագիլներ աղտոտվել են յուղային պարունակությամբ նյութերով, ինչի պատճառով թռչունները չեն կարողանում թռչել և սնվել: Կենդանիներին րամադրվել է կամավորական օգնություն, իսկ մասնագետները փորձում են պարզել, թե ինչն է հանդիսացել աղտոտման պատճառ: 

Այս ընթացքում սեփական նախաձեռնությամբ թռչուններին օգնություն ցուցաբերելու են մեկնել կամավորներ և մասնագետներ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները ևս եղել են Հովտաշատում: Գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը նշեց, որ կենդանիներին սնունդ են տրամադրել և անհրաժեշտության դեպքում կրկին կտրամադրեն: Հարություն Հովհաննիսյանը ևս տեսակետ հայտնեց, որ թռչունների աղտոտման պատճառն ամենայն հավանականությամբ Հրազդան գետը չէ: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում