Իրավիճակը Սևանա լճում. Փոքր Սևանում գործընթացը շարունակվում է (ֆոտո)

«Փոքր Սևան 19.07.2019թ., ժամը 07:26:04 դրությամբ...»,- իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը:

Վերջինս մեկնաբանում է նաև. «Մեծ Սևանում ակտիվ գործընթացը ավարտման փուլում է, հիմա Փոքրում է դիտվում: Մոտ օրերս ոլորտի պատասխանատուները կարող են որոշակի ժամանակով «մոռանալ» խնդիրների մասին և հանգիստ շունչ քաշել»:

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն. «Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թ.թ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում