Այս գիշեր oդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան

«Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019»,- այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 1-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում