ԲՀՊՏ-ներին փոխանցվել է հակահրդեհային նշանակության 4 ամենագնաց

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնին, գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ և բնական ռեսուրսների դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Շնորհավորելով հյուրերին Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի գործունեության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ հիմնադրամի հետ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է ունեցել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանության աշխատանքներում։

Դեվիդ Մորիսոնն էլ իր կողմից է գոհունակություն հայտնել 10 տարվա արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել CNF հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով ձեռք բերված հակահրդեհային սարքավորումներով հագեցած 4 ամենագնացների` ԲՀՊՏ-ներին հանձնման արարողությունը։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում