Նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Վերջինս մանրամասնել է. «Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»: 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 2-7-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում