Տղե՛ք, դուրս եկեք «իներցիոն տաշտից». ինչու հրաժարական տվեց փոխնախարար Այսեր Ղազարյանը

«Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է:

Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը:

Հեղափոխությունը շարունակվում է............ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերվում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին».... մի տեսակ ակտիվացել են!!!

Հետգրություն: տղեք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում...»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Բնապահպանության նախարարի արդեն նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը: 

Նշենք, որ  2018թ.-ի հունիս ամսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Այսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ։ 

Այսեր Ղազարյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում խոսել է ոլորտում առկա կարևորագույն խնդիրների և զարգացման իր տեսլականի մասին: Հարցազրույցները՝ Ռիսկը հանքարդյունաբերության երկրորդ բառն է. փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ Ամուլսարի խնդրի մասինԿարճաժամկետ օգուտից բացի, պետք է հասկանալ նաև, թե ինչ է սպասվում մեր երեխաներին. փոխնախարարը՝ Թեղուտի հանքի մասինՀիմա մենք պետք է փոխհատուցենք անտառին, քանի որ այն մեզ փրկել է. Այսեր Ղազարյան:

 

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973թ. օգոստոսի 2-ին, ք. Ապարան

Կրթություն
• 1979-1990թթ. - Ապարանի №1 միջնակարգ դպրոց
• 1992-1997թթ. - ք. Երևան, ՀՀ գյուղատնտեսական ինստիտուտ, Ագրոնոմիական ֆակուլտետ
• 2004թ.- վերապատրաստման դասընթաց՝ Վիենայի գյուղատնտեսական համալսարան (Ավստրիա)
• 2005թ.- վերապատրաստման դասընթաց ՝ Ուփսալայի գյուղատնտեսական համալսարանի անտառային դպրոց (Շվեդիայի)
• 2006թթ.-2016թթ.- բազմաթիվ կարճաժամկետ ուսուցողական այցեր՝ Գերմանիա, Ավստրիա, Շվեցարիա, ԱՄՆ և մի շարք այլ երկրներ

Աշխատանքային գործունեություն
• 1990-1992թթ. – ՀՀ ԳՆ Ապարանի ոռոգման և ջրարբիացման համակարգերի վարչություն - հիդրոկառույցների տեսուչ,
• 1997թ. – ՀՀ ԲՆ «Հայանտառ» պետական ձեռնարկության Ապարանի անտառտնտեսություն - անտառապետի օգնական,
• 2000-2004թթ. - ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ - առաջատար մասնագետ,
• 2002-2012թթ. –Հայաստանի ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի, իսկ այնուհետև անտառագիտության ամբիոններ - դասախոս (համատեղության կարգով),
• 2006թ. (հունվարից-սեպտեմբեր) –ՀՀ ԳՆ «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ՝ որպես առաջատար մասնագետ,
• 2006-2009թթ. – ՀՀ ԲՆ «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ - բաղադրիչի համակարգող,
• 2009-2016թթ.- Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» ծրագիր - ավագ խորհրդատու,
• 2017-2018թթ. – ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով,
• 2017թ. ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ,
որպես լանդշաֆտների վերականգնման ուսումնասիրության ու պլանավորման, կայուն այգեգործական համակարգերում ներդրումների քարտեզագրման ու պլանավորման գծով միջազգային տեխնիկական փորձագետ,
• 2018թ. ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ,
որպես գեոմոնիթորինգի գծով փորձագետ:

Այլ տվյալներ
• 1997-1999թթ.- ծառայել ՀՀ զինված ուժերում, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, զինվորական կոչումը՝ լեյտենանտ

Մի շարք հրատարակությունների, ուղեցույցերի, հայեցակարգերի, գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում