Աղջիկ ենք ունեցել. «Դիլիջան» ազգային պարկում ծնվել է եղջերուների 2-րդ ձագուկը (տեսանյութ)

««Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում» օրեր առաջ ծնվել է երկրորդ ձագը՝ իգական սեռի է, առողջ է ու ժիր»,- տեղեկանում ենք Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ հիմնադրամի կողմից «Դիլիջան» ազգային պարկի տարածքում իրականացվում է ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագիր: Նախորդ տարվա ապրիլ ամսին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան են բերվել 3 Կովկասյան ազնվացեղ եղջերուներ, որոնց միջոցով հետագայում հայոց բնաշխարհ կվերադառնա այս յուրահատուկ կենդանին: Ազգային պարկի տարածքում 2018թ.-ի հունիս ամսին ծնվել է ազնվացեղ եղջերուների առաջին ձագուկը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում