Մենք խոզ ենք...

Նախորդ շաբաթ երեխաների հետ Ապարանի ջրամբարի հարակից՝ սոճիների մեծ անտառում էինք, որտեղ վիճակը մեղմ ասած խայտառակություն էր։

Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ, տարիներ շարունակ։

Տարիներ շարունակ մարդիկ, եթե իհարկե այդպես վարվողներին կարելի է մարդ համարել, գնացել են այնտեղ քեֆ են արել, հաց կերել ու իրենց սննդի մնացորդները թողել անտառին նվեր՝ պլաստիկ, ապակի, պոլիէթիլեն, անգամ տակդիրներ ու հագուստի մնացորդներ է կարելի գտնել։ Տարիներ շարունակ այդ հրաշք անտառը բռնաբարվել ու կեղեքվել է և այսօր ունենք մի անկարելի վիճակ։ Երբ տեղացիներին հարցնում ես, բա լավ, աղտոտողը չի մտածում, որ էլի է գալու, գոնե իր հարմարության համար այդ աղբը չթափի, ասում է, ամեն անգամ գալիս են ու մի այլ տեղ ընտրում անտառում։ Եվ ահա այդ տեղափոխման սկզբունքով, ողջ անտառը աղբ է։

Հիմա կարող ենք անվերջ հայհոյել ու վիրավորել այդպես վարվողներին, բայց մի փոքր խորամուխ լինելով պիտի ընդունենք, որ այդ ամենը սխալ ու թերի կրթության արդյունք է, դաստիարակության պակաս։

Մենք փոքր ազգ ենք և ունենք մի փոքր տուն, մի փոքր հայրենիք, Հայաստանում անընդունելի է այս վարքը, սա պիտի գիտակցենք ամենքս և փոխանցենք մեր սերունդներին։ Դպրոցի ականջն էլ կանչի, երբ երեխաներին տաղավարային, խորովածային մշակույթով են մեծացնում, այսպես է լինում։

Մենք երեխաների հետ կիրակի օրը արշավել էինք այդ անտառ և 11 տարեկան երեխաները իրենց փոքրիկ ձեռքերով ուղիղ 30 րոպե աղբ հավաքեցին, որպեսզի կարողանան մի փոքր տարածք ազատել աղբից ու տեղակայվել, չնայած շաբաթօրյակը նրանց գրաֆիկի մեջ ներառված էր իսկզբանե։ Այ օրինակ այդ երեխաները, որ մեծանան, երբեք աղբ չեն թափի անտառում, որովհետև տեսան ու զգացին այն, ինչը իսկապս զզվելի էր։

Լ Ու Ծ Ու Մ

Առաջարկում եմ Արագածոտնի մարզպետին, նախաձեռնել մեծ շաբաթօրյակ, հարակից մի քանի գյուղերի և Ապարան քաղաքի դպրոցականների գլխավորությամբ։ Թող երեխաները մաքրեն ու ամոթով թողնեն իրենց ծնողներին, ու չնայած տեղացիների ավանդը մեծ է այդ տարիների կուտակված աղբի գոյացմանը, բայց բնականաբար իր բաժինն էլ ունի եկող հյուրը։ Ուստի եթե մարզային ռեսուրսները չբավարարի, մենք էլ պատրաստ ենք գալ ու աջակցել աղբահավաքին։

Մաքրենք անտառը, մաքրեն մեր ամոթը ու սերունդներին ժառանգենք խնամված ու սիրված բնություն․․․

Այսպես մնալ չի կարող, այսուհետ այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։

Հ․Գ․
Ահա այս փոքրիկների հավաքած ավելի քան մեկ տասնյակ տոպարկ աղբը։
Խնդրում եմ տարածել, խնդիրը տեղ հասցնենք միասին։

 

 

«Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր Գեղամ Օհանյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում