«Սա Բինգոյի վերջն է, և ես այլ տարբերակներ չեմ տեսնում». Բինգո վագրի համար ցուցված է էֆթանազիա

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

Երևանի կենդանաբանական այգի ժամանած ԲՊՄՄ (IUCN) կենդանաբուժության մասնագիտական խմբի անդամ Ջոնաթան Քրեքնելը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք մտածում ենք, որ սա հյուսվածքային կառցինոմա է, որը քաղցկեղի տեսակ է, և այն իրականում հնարավոր չէ հեռացնել մեծ չափերի պատճառով: Այս գոյացությունը հեռացնելու համար մենք պետք է հեռացնենք կենդանու գլխի և դեմքի կեսը, իսկ այն, ինչը կմնա բավարար չի լինի կյանքը շարունակելու համար: Նրա արյան անալիզի պատասխանները ցույց են տվել, որ վագրի երիկամները ևս չեն աշխատում, այսինքն մենք գիտենք, որ կենդանին նաև այլ հիվանդություն ունի: Ամեն դեպքում, ես խորհուրդ կտամ էֆթանազիա իրականացնել: Սա ծայրահեղ վատ, ամենավատ դեպքն է, որը ես տեսել եմ: Սա բուժելի չէ, մենք անգամ չենք կարող այն կամ ցավի աղբյուրը հեռացնել և որոշ ժամանակ շահել: Սա Բինգոյի վերջն է, և ես իսկապես այլ տարբերակներ չեմ տեսնում»:

Նշենք, որ Ջոնաթան Քրեքնելը բազմաթիվ տարիների մասնագիտական փորձառություն և միջազգային ճանաչում ունեցող կենդանաբույժ է: Հանդիսանում է ԲՊՄՄ (IUCN) կենդանաբուժության մասնագիտական խմբի անդամ, «Marwell Wildlife» և «Longleat Safari Park» այգիների կենդանաբանության գծով տնօրենը, Իռլանդիայի կառավարության կենդանաբանական այգիների մասին օրենսդրության մշակման գծով խորհրդատու և այլն:

Ջոնաթան Քրեքնելի մասին՝ https://www.vetpd.com/about/speakers/jonathan-cracknell?fbclid=IwAR0Z1ms2NsCbks33QnPfZQYXrceXp3jXz_bIBuHrT348WGucHjfIHZdh_Qk

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում