Չի բացառվում, որ ցավոք, վագրին արդեն օգնել հնարավոր չլինի. Միխայիլ Ալշինեցկի (տեսանյութ)

«Ամենայն հավանականությամբ ծերուկ սպիտակ վագրի բերանի խոռոչում չարորակ գոյացություն է, բայց առավել ճշգրիտ հնարավոր կլինի ասել անալիզների պատասխաններից հետո: Մենք դեռևս զննել ենք, արյուն վերցրել անմիջապես կողքին գտնվող վնասված լիմֆային հանգույցից, ռենտգեն հետազոտություն ենք իրականացրել: Երբ պատասխանները հայտնի լինեն, արդեն հնարավոր կլինի ինչ-որ որոշակի բան ասել, բայց արտաքին տեսքից դա կամ շատ բարդ, բացված թարախակույտ է, կամ՝ ուռուցք: Հավանաբար, դա ուռուցք է, որը կարող է կրել հենց լիմֆոիդ բնույթ, ինչի հիման վրա էլ ախտորոշել են լիմֆոզը»,- մեզ հետ զրույցում ասաց Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին:

Նշենք, որ վերջինս Հայաստան է հրավիրվել Երևանի կենդանաբանական այգու կողմից՝ այգու բնակիչ հիվանդ վագրի մոտ առաջացած առողջական խնդիրներին լուծում տալու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում