ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտը նոր տնօրեն ունի
![](https://econews.am/disk/21-02-19/1d22d9649b02f077c78f184693b8ceac.jpg)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ-ին՝ Գյումրիում: 1985թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Սեյրան Մինասյանի գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է քիմիական ռեակցիաների կինետիկան և մոդելավորումը, կենսակտիվ մետաղախելատների և հակաօքսիդիչների ռեակցիաները, շրջակա միջավայրի քիմիան: Սեյրան Մինասյանը 55 գիտական հոդվածի, 65 գիտական զեկուցումների թեզիսի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն էր: 2016թ-ից ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գործող Քիմիայի մասնագիտական 017 խորհրդի անդամ է: Սեյրան Մինասյանը զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/786b902b2385c0c7c3916d1343a6f8b5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/09-11-22/3d4a5938f6b5c51ac6f85c10acedc877.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)