Խոշոր դրամաշնորհ՝ հատուկ պահպանվող տարածքների զարգացման համար
![](https://econews.am/disk/30-01-19/1fed7d07044d5e24398308064c19b6ed.jpg)
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում Բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էականորեն բարձրացվել է պահպանության մակարդակը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական մոնիթորինգի և տեսահսկման միասնական համակարգի ներդրման ուղղությամբ CNF-ի աջակցությանը վերաբերող հարցերը։ Կովկասի բնության հիմնադրամը 2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-09-22/12eeb5ea55320cc39d5e5f7a8687be8c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/08-08-22/fb60bbc0189554cee1b04066b2c11897.jpg&w=300&h=200)