Հնարավոր են թույլ տեղումներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 25-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Հունվարի 26-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունվարի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Հունվարի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հունվարի 26-ին, 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում