Մեծ Այրումի պոչամբար. Երեխաների առողջությունը վտանգված է

«Մեծ Այրումի պոչամբարը դեռևս մնում է չռեկուլտիվացված: Մարդիկ շարունակում են գոյատևել նրա շուրջը: Ընտանի կենդանիները շարունակում են արածել նրա շրջակայքում»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը: 

«Խնդիրը օրհասական է: Ժամանակին տեղացի պատասխանատուները, որոնք անտեսել են այդ խնդիրը և խրախուսել են աղետի խորացմանը , սովորական հանցագործներ են, էժանագին, անպատասխանատու, մանրահոգի: Երեխաների առողջությունը վտանգված է: Խնդիրը հրատապ լուծման կարիք ունի»,- եզրափակում է նա:

Նշենք, որ Մեծ Այրումի պոչամբարը շահագործվել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում