Երևանի կենդանաբանական այգին ծաղկում է. Վարշավայի կենդանաբանական այգու տնօրեն (տեսանյութ)

Աշխարհի կենդանաբանական այգիների ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ Երևանում են: Այս օրերին տեղի է ունենում Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների /ЕАРАЗА/ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են աշխարհի տարբեր վայրերից ժամանած կենդանաբանական այգիների տնօրենները և ներկայացուցիչները:

«Սա մեծ ձեռքբերում է, որ նման հանդիպումը կայանում է Հայաստանում: Երևանի կենդանաբանական այգին և՛ ցույց տալու բաներ ունի, և՛ սովորեցնելու, և՛ իհարկե սովորելու: Բոլորս էլ ամբողջ կյանքում պետք է սովորենք»,- մեզ հետ զրույցում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում